norlur.am
Վաղը կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ. օրակարգում քաղաքապետի ընտրության օրվա հարցն է
Հուլիսի 12-ին՝ ժամը 10։00-ին, հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Խմբակցությունից տեղեկացնում են, որ նիստի օրակարգում կքննարկվի Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։