champions.am
Էշլի Բարտին՝ տարվա լավագույն մարզուհի -
Կանանց թենիսի աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին GQ հանրահայտ ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն մարզուհի: 23-ամյա ավստրալուհու համար տարին նշանավորվել է մի շարք հաջողություններով. նա հաղթել է Մայամիում, Բիրմինգեմում, «Ռոլան Գարոսում» և WTA-ի ամփոփիչ մրցաշարում: Նա լավագույնն է դարձել ամսագրի պաշտոնական կայքում քվեարկությունների արդյունքում: